Իմ օրինակը
Արթուր Ենգոյանի օրինակը
Հայկական Կարիտաս բարեգործական ՀԿ–ում «Իմ իրավունքը: Ներառական կրթությունը Հայաստանում» ծրագրի անիմատորն է գյումրեցի 22 ամյա Արթուր Ենգոյանը։ 6–ից 9–րդ դասարանի աշակերտներին սովորեցնում է, թե ինչ է ներառականությունը և ինչու է այն անհրաժեշտ հասարակությանը։ Մի քանի տարի Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հկ–ում կամավոր աշխատանք կատարելուց հետո արդեն մեկ տարի է, ինչ աշխատում է Գյումրու Վիքիակումբում՝ որպես համակարգող։ Արթուրը համոզված է, որ իր բոլոր հաջողություններում մեծ դեր ունի կամավորական աշխատանքը։