Իմ օրինակը
Հռիփսիմե Պետրոսյանի օրինակը
Շիրակի մարզի Կրաշեն գյուղից է մասնագիտությամբ բանասեր, սոցիալական ձեռնարկատեր, տրակտորիստ Հռիփսիմե Պետրոսյանը։ Նա ուրախությամբ պատմում է, որ իր ակտիվությամբ կարողացել է համայնքի բնակիչների կյանքում դրական փոփոխություններ մտցնել և անգամ օրինակ ծառայել մյուսներին՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու գործում։ Տարբեր ծրագրերի միջոցով դրամաշնորհներ է ստացել՝ գյուղում կանգառ, Կրաշենի և շրջակա գյուղերի համար տրակտոր ձեռք բերել և կոտրելով բոլոր կարծրատիպերը հենց ինքն էլ սկսել վարել այն։