IT շաբաթ
STARMUS-ը գալիս է Հայաստան
Գիտության և արվեստի աշխարհահռչակ STARMUS VI փառատոնը 2021 թվականի սեպտեմբերին կանցկացվի Երևանում և գիտության շուրջ կմիավորի համաշխարհային մակարդակի գիտնականների, արվեստագետների և տիեզերագնացների: Փառատոնի հաստատված խոսնակներն են Նոբելյան մրցանակակիր գիտնականներ Էդվարդ Մոզերն ու Միշել Մայորը, Apollo 16-ի լուսնագնաց Չարլզ Դյուկը, CRISPR գեների խմբագրման տեխնոլոգիայի համահեղինակ Էմանուել Շարպանտիեն ու «iPod-ի հայր» և NEST-ի հիմնադիր Թոնի Ֆադելը։