Այսօրը
Իմպրովիզացիայի վարպետը. Տիգրան Համասյան
Երիտասարդ տաղանդավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 17–ին Գյումրիում։ Երաժշտության նկատմամբ սեր ու հետաքրքրություն դեռ փոքրուց է ունեցել։ Նրա երաժշտական գործիքներն ավելի էին գերում, քան խաղալիքները։ Տիգրանը մասնակցել է միջազգային մի շարք փառատոնների և հաղթանակներն ու հեղինակավոր մրցանակները մեկը մյուսի հետևից իրար են հաջորդել։ Երաժիշտ, երգահան Տիգրան Համասյանը շատ է ուզում հոգևոր երաժշտության իր մշակումները հնչեն իր նախնիների հայրենիքում՝ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցում: