ՎերԿաց
Բնակչության 35 տոկոսը կամ 800 000 մարդ դեռ պետք է վարակվի․ հաշվարկ համաճարակաբանից
Կորոնավիրուսի դեմ պայքարում պատրաստի բանաձևեր չկան՝ ասում է բժշկական գիտությունների թեկնածու, համաճարակաբան Արման Բադալյանը։«Հրաշք բանաձեւ չկա։ Որոշումները կայացվում, փոփոխությունները ներդրվում են քայլ առ քայլ։ Սա երկարատեւ պրոցես է»,-նշում է մասնագետը։Դիմակների կրումից հետո վարակի տարածումը կառավարելի դարձնելու երկրորդ հիմնական միջոցը, նրա կարծիքով, թեստավորման ծավալների ավելացումն է։ Դա հնարավոր կդարձնի կոնտակտավորների վաղաժամ հայտնաբերումը՝ ասում է համաճարակաբանը։«Եթե այս քայլերը պատշաճ արվեն, մենք կկարողանանք կտրել համաճարակաբանական կապերը ու վարակի տարածվածության խմբավորման տարբերակին հասնել»։ Արման Բադալյանի հաշվարկներով հիվանդության նահանջին պետք է սպասել երբ բնակչության 30-35 տոկոսը կամ մոտ 800 հազար մարդ վարակվի։