IT շաբաթ

IT շաբաթ. 42 Երևան

Եթե ցանկանում եք մասնագիտանալ արհեստական բանականության, կիբեր անվտանագության, տվյալագիտության, համակարգչային գրաֆիկայի կամ ՏՏ աշխարհի այլ ոլորտներում, ապա «42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոցը հենց ձեզ համար է։
ԵՄ Թումո լաբորատորիաների մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում։
«42 Երևանը» գործելու է շաբաթը 7 օր, 24 ժամ։ Դասերը կմեկնարկեն Թումոյի շենքում սեպտեմբերից։ Կարող են դիմել 18 տարին լրացած բոլոր անձիք։

Ցուցադրել ավելի
Back to top button