Բիթրեյթ
Բիթրեյթ. Teyana Taylor | The Album
The Album-ը լսելի կարող է լինել յուրաքանչյուրի համար: Այստեղ ամփոփված են երգչուհու մտքերն ու զգացողությունները սիրո և մայրության վերաբերյալ: Բայց սա սովորական ռոմանտիկ ալբոմ չէ. այն կնոջ սեռականության, սեփական արժեքի գիտակցման, խոցելիության և հաղթանակների մասին է: Սևամորթների պաշտպանության կարևորության շրջանում սիրո մշտական ներկայության գիտակցումն օգնում է արտիստուհուն մնալ ներդաշնակության մեջ։