Չեմպիոնական նախավարժանք
«Չեմպիոնական նախավարժանք». Բադմինտոն՝ հասանելի և օգտակար
Այս անգամ նախավարժանք ենք արել 155 դպրոցի սպորտ դահլիճում՝ բադմինտոնի հավաքականի պատանիների, դպրոցականների ու Հայաստանի առաջատար բադմինտոնիստուհի Լիլիթ Պողոսյանի հետ։
Մեկ ժամ բադմինտոնի մարզադահլիճում գտնվելուց հետո մի քանի բան իմացա․ Պարզվում է բադմինտոնը յուրահատուկ վարժություն է աչքերի համար և օգնում է հաղթահարել տեսողական ամենատարբեր խնդիրներ։
Բադմինտոնը ապահովում է նաև գեղեցիկ ու համաչափ մարմին։ Ավելորդ քաշից ազատվելու շատ ճիշտ ու անվնաս մեթոդ է, այլընտրանք՝ երկարաձիգ ու տանջալից դիետանների։ Դե իսկ վնասվածքներ չստանալու համար չենք մոռանում նախավարժանքի մասին։