Չեմպիոնական նախավարժանք
«Չեմպիոնական նախավարժանք»․ Ռինգում կարևորը մտքի ուժն է․ Արման Դարչինյան
Հոկտեմբերի 27-ին Արման Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտը նշեց: ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր Արման Դարչինյանի դեբյուտը հաղթական էր. 4-ռաունդանոց մենամարտի 2-րդ ռաունդոում հայ մարզիկը նոկաուտով պարտության մատնեց ամերիկացի Քենդել Թեյլորին:
Արմանի հաջորդ նպատակը սիրողական բռնցքամարտում օլիմպիական ուղեգիր նվաճելն ու Տոկիո 2020-ին մասնակցելն է: