Մեր թիմը

Անահիտ Բեկյան

Անահիտ Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Վեգա Անդրիասյան

Վեգա Անդրիասյան

Ես Վեգա Անդրիասյանն եմ, «Իմ ռադիոյի» ամենահին ու ամենաբամբասկոտ հաղորդավարը։ Բամբասում եմ նույնիսկ եթերում. իմ «Շատ տաք թեյ» փոդքասթում պատմում եմ փոփ մշակույթի ամենասկանդալային դեպքերի ու դեմքերի մասին, իսկ «Ծանրութեթևում»՝ նույն ոլորտի նորությունների։ Չնայած հաղորդմանս անվանմանը, թեյ չեմ սիրում, իրական կյանքում սիրում եմ սրճազրույցներ։
Լուսինե Նորեկյան

Լուսինե Նորեկյան

Ողջույն, ես Լուսինեն եմ: Մեր երիտասարդական թիմի ավագ գործընկերը: «Իմ ռադիոյի» եթերում յուրաքանչյուր աշխատանքային օր մենք հանդիպելու առիթ ունենում ենք: Միասին «Իմ ռադիոլուրի» շրջանակում հետևում, քննարկում ու վերլուծում ենք Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող անցուդարձը: Պատմում եմ նաև երիտասարդների խնդիրների ու ձեռքբերումների մասին: Մի խոսքով, ձեռքս միշտ լրատվական զարկերակին է:
Սյուզի Լևոնյան

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Մելանի Սարգսյան

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին:
Արմինե Դանիելյան

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Աննա Գրիգորյան

Աննա Գրիգորյան

Եթե լսել եք «Մարզական պայքար» հաղորդման մասին, բայց չգիտեք` ովքեր են հաղորդավարները, ապա շտապեմ ասել, որ նրանցից մեկը ես եմ: Եթե կարդացիք ու մտածեցիք, բայց ինչու սպորտ, ասեմ, որ ես 17 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ սպորտով` սպորտային մարմնամարզությամբ: Ինչպես հիմնականում մարդուն բնութագրող տեքստերում, այստեղ էլ պատմեմ իմ սիրելի և ոչ սիրելի երևույթների մասին․
Սիրում եմ գնումներ կատարել, արտասովոր աքսեսուարներ, համեղ ուտել, շատ խոսել, Բարսելոնա ֆուտբոլային ակումբը։
Չեմ սիրում լողալ (չնայած հորոսկոպով ձուկ եմ, եթե, իհարկե, դուք հավատում եք դրան), դոլմա և ձմերուկ, լռություն և մենակություն։
Գևորգ Մալաքյան

Գևորգ Մալաքյան

Ի՞նչ պատմեմ իմ մասին. մարզական լրագրող, մեկնաբան, հաղորդավար… մի խոսքով, ինձ հետաքրքրում է այն ամենն, ինչ կապված է սպորտի հետ, և իմ անունն է Գևորգ։
Անի Հարությունյան

Անի Հարությունյան

Ողջու՜յն, ես Անին եմ:
Արտուրբաթի էպիզոդներում քեզ կպատմեմ արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին, իսկ Անտիպի թողարկումներից յուրաքանչյուրում կգտնես արտասովոր և սահմաններ ջնջող երևույթների թոփ եռյակը:
Եվա Մինասյան

Եվա Մինասյան

Ես Եվան եմ, իսկական Եվա` կյանք տվող, ու կյանք եմ տալիս իմ և ձեր բոլոր գաղափարներին: Արևային մի աղջիկ եմ, ով ճամփորդում է ժամանակների ու քաղաքների միջև` բացահայտելով մարդկանց ու կյանքը բոլորովին այլ տեսանկյունից։
Զառա Տոնիկյան

Զառա Տոնիկյան

Ես Զառան եմ, վերջերս եմ միացել «Իմ ռադիոյի» թիմին, բայց արդեն հասցրել եմ տարվել ձայնային աշխարհով։ Երաժշտասեր եմ, հայկական երաժշտություն լսող ու տարածող, քանի որ հենց հայկականն է ամենավառը բնորոշում ինձ։ Սիրում եմ գրել, պատմել հայկականի և հայի մասին։
Արփի Շահինյան

Արփի Շահինյան

Ես Արփին եմ: Հաճախ ամաչում եմ ասել, բայց շատ եմ սիրում ռադիոն: Սիրում եմ նաև երաժշտությունը, չեմ սիրում գիշերները, բայց երկուսի մասին էլ փոդքասթ եմ անում:
Back to top button